Video. Ես մականունավոր մարդ չեմ. Վլադիմիր Գասպարյան

վլադիմիր գասպարյան1991-ի այս օրերին կտրուկ սրվում է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին։ Հայաստանում այդ առիթով տեղի են ունենում բողոքի գործողություններ։ Ադրբեջանի ղեկավարության հրահանգով Ղարաբաղի Շահումյանի շրջանը միացվել է հարեւան Իսմայիլովյան շրջանին։ Ստեփանակերտում թերթիկներ են տարածվում, որով տեղի հայ բնակչությանը վերջնագրով կոչ է արվում մինչեւ հունվարի 20-ը լքել Ղարաբաղի տարածքը։ Այս առթիվ բողոքում է նաեւ Հայաստանի Կոմկուսի ղեկավարությունը։ Վերջիններս խոստանում են ամեն ինչ անել, որպեսզի ապահովեն ղարաբաղի հայ ազգաբնակչության կյանքն ու գույքը։

Իրավաբան Պուշկին Սերոբյանը դատի է տվել Ազգային հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրին։ 1998-ի այս օրը դատարան են ներկայացել ծրագրի ղեկավարն ու լրագրող Արտակ Ալեքսանյանը։ Սերոբյանն Ալեքսանյանին մեղադրում է նախորդ տարվա օգոստոսի 4-ի իր ասուլիսն օբյեկտիվ չլուսաբանելու եւ իր անձը վիրավորելու համար։ Ասուլիսին ներկայացել էր Գայանե Փայտյանը, տեքստը գրել է Արտակ Ալեքսանյանը, խմբագրել է Հրայր Զորյանը, վիրավորվել է Պուշկին Սերոբյանը: Դատարանում քննվող ռեպորտաժը չի էլ ցուցադրվում։

Դիտվել է 239 անգամ
 


Այս թեմայով