VIDEO. Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծել զինված խմբին. Հունան Պողոսյան

հունանՔիչ առաջ լրագրողների հետ զրուցեց ոստիկանության պետի առաջին տեղեկալ Հունան Պողոսյանը, մեկնաբանելով այսօրվա կատարված իրադարձությունները.

«ԱԱԾ-ն արդեն տարածել է տեղեկատվույթուն, ի լրումն դրան կավելացնեմ հետևյալը, այսօր մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա, մուտք են գործել տարածք և այնտեղ բռնությամբ պահում են պատանդների, ովքեր ոստիկանության ծառայողներ են: Հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը և ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտյանը, ևս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել: Ներկայումս բանակցություններ են ընթանում նրանց հետ: Ոստիկանությունը հորդորում է նրանց ետ կանգնել հանցավոր մտադրությունից և հանձնվել իշխանություններին»,- ասաց նա:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ և կանխարգելիչ գործողությունները: Եթե մեր հորդորները չլսվեն մենք ի վիճակի ենք վնասազերծել նրանց:

Հարցին՝ արդյոք ոստիկանությունը զինված խմբի առջև հանձնվելու ժամկետ դրե՞լ են, որից հետո կանցնեն համապատասխան գործողությունների՝ Հունան Պողոսյանը պատասխանեց՝ քանի դեռ հույսը չեն կորցրել բանակցություններով ավարտելու այս գործընթացը, իրենք շարունակելու են բանակցել:

Հունան Պողոսյանը հայտնեց, որ խումբն ընդամենը մեկ պահանջ է ներկայացրել, այն է՝ ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին, ինչը հնարավոր չէ: Նա նաև հայտնեց, որ պատանդների թիվը յոթն է ու հաստատեց այն տեղեկությունը, որ պատանդների թվում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հունան Պողոսյանի խոսքով՝ ապստամբների մեջ վիրավորներ չկան:

 


Այս թեմայով