Video. Դիմում նախարարին. Զինվորի կյանքը վտանգված է

imageԴիմում ենք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եզդի զինծառայող Տոսուն Ռզգանի Սմոյանի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ: «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ հունվարի 13-ի որոշման համաձայն Տոսուն Սմոյանը աջ ձեռքի նյարդերի և արյունատար անոթի հետ կապված ունեցել է առողջական խնդիր, որը հնարավոր է բուժել միայն վիրահատական միջամտությամբ: Չնայած այս հանգամանքին Տոսուն Սմոյանը որևէ բուժում չի ստացել և զորակչվել է բանակ: Այժմ նրա առողջական վիճակը գնալով վատանում է: Իր հիվանդության պատճառով Տոսուն Սոմյանը չի կարող զենք գործածել, սակայն ծառայություն իրականացնում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Փաստորեն մենք վտանգում ենք զինվորի կյանքը, քանի որ հնարավոր դիվերսիոն հարձակման դեպքում նա չի կարող պաշտպանվել: Զինվորին Վարդենիսի զինվորական հոսպիտալում հրաժարվել են վիրահատության ենթարկել: Մանրամասնները տեսանյութում.

«Սինջար եզդիների ազգային միավորում»

Դիտվել է 1,675 անգամ
 


Այս թեմայով