Մուլտի Ագրո գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն, Մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի նախաձեռնությամբ գիտաարտադրական կենտրոնում անցկացվել է մեղվաընտանիքների հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցել են Դանիայից ժամանած կենսաբան, Դանիայի մեղվապահների ասոցիացիայի անդամ և խորհրդատու Ֆլեմին Վայսնեսը, Մուլտի ագրո գիտարտադրական կենտրոնի գիտնականներն ու առաջատար մասնագետները, գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները: Գյուղատնտեսություն կարևորագույն ճյուղի զարգացմանն ուղված քննարկմանը ներկա էին նաև տարբեր մարզերից եկած մեղվապահներ:
Video. Դանիացի կենսաբանը հիացած է «Մուլտի Ագրո» կենտրոնի հեռանկարից

