Video. Գ. Ծառուկյանի աջակցությամբ «Մուլտի Արմյանե» թիմը հաղթանակով է վերադարձել «Լիգա սմեխա»-ից

Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայացած և ԱՊՀ ամբողջ տարածքում մեծ հեղինակություն վայելող «Լիգա սմեխա» միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացնող «Մուլտի Արմյանե» թիմը պատվով է ներկայացրել մեր երկիրը և հաղթանակով է վերադարձել Հայաստան: Փառատոնին մասնակցող 245 թիմերից եզրափակիչ փուլ են անցել 14 -ը, որոնց թվում է նաև «Մուլտի Արմյանե» թիմը: Անցնելով եզրափակիչ փուլ՝ «Մուլտի Արմյանեն» կմասնակցի «Լիգա սմեխա» փառատոնի գալա համերգին: Միջազգային հեղինակավոր փառատոնին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար թիմի ամբողջ ծախսերը հոգացել է «Մուլտի գրուպ» կոնցեռնը, և թիմը Օդեսա է մեկնել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Այս թեմայով