Video. Գ. Ծառուկյանը մասնակցել է Աբովյանում կառուցվող երիտասարդական թաղամասի հիմնարկեքին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է: Նոր թաղամասում նախնական հաշվարկով կառուցվելու է 9 և 10 հարկանի 17 բնակելի շենք: Թաղամասն ունենալու է նաև ավտոկայանտեղի, խաղահրապարակներ, զրուցարաններ, մանկապարտեզ, սուպերմարկետ և բնակիչներին անհրաժեշտ բոլոր հարմարությունները: Գագիկ Ծառուկյանը եղել է թաղամասի շինհրապարակում , հետևել մեծ թափով մեկնարակած շինարարական ու բետոնալցման աշխատանքներին: Նա հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել շենքի սեյսմակայունությանը:

Այս թեմայով