Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Գործող գործարանը քանդում են և տանում Իրան

Video. Գործող գործարանը քանդում են և տանում Իրան

13582307_1056406411114386_2097488601_o-1-1024x768Politik.am-ը օրերս ստացել էր ահազանգ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում անխնա քանդում և մետաղի ջարդոնի տակ տանում են 1988 թվականին հիմնված «Բալահովիտ» արտադրական միավորումը:

Այս տեղեկությունները Politik.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը.«Գործարանը ջրամատակարարաման անհրաժեշտ ամենատարբեր կոնստրուկցիաներ կարող էր պատրաստել: Գործարանը կառուցվել է 1988 թվականին և աշխատել է մինչև վերջերս՝ ապահովելով մինչև 80 աշխատատեղ: Ընկերությունը ուներ 6 բաժնետեր, որից մեկը եղբայրս էր:’ Նրան պատկանում էր բաժնետոմսերի 30 տոկոսը, իսկ 51 տոկոսը պատկանում էր գործարանի գործադիր տնօրեն Արարատ Սարիբեկյանին»,-ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ գործարանի գործադիր տնօրենը կեղծ փաստաթղթեր է կազմել և առանց իրենց գիտության վաճառել ամբողջ գործարանը.«Սկզբում վաճառեցին ինչ որ «Ունիվերսալշին» ՍՊԸ-ի, հետո այս ընկերությունը իր հերթին գործարանը վաճառեց Ռուսաստանի արտաքին տնտեսական  «ՌՈՍՎՆԵՇՏՈՐԳ»-ի հայաստանյան ներկայացուցչին, իսկ հետո Արարատ Սարիբեկյանը  հիմնել է «Բերտարշին» ՍՊԸ-ն և հետ է գնել գործարանը»,-ասաց Ռազմիկ Մարգարյանը:

Մանրամասնները տեսանյութում

Դիտվել է 520 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy