Home » Real Politik » Video. Գոռ Վարդանյանը զգուշացնում է. ՀՀԿ կլուծարվի

Video. Գոռ Վարդանյանը զգուշացնում է. ՀՀԿ կլուծարվի

գոռԳոռ Վարդանյանը նոր ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Հրեշների գայլը»: Ֆիլմը մեր իրականության մասին է և որքան էլ զարմանալի է ֆիլմի հեղինակներն անգամ չեն փորձել թաքցնել այն կուսակցության անունը, որի հետ կապված են ֆիլմի որոշ կրիմինալ դեմքեր: Խոսքը ՀՀԿ-ի մասին է: Ֆիլմ անգամ նկարահանվել է ՀՀԿ գլխավոր գրասենյակում, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ում տեղյակ են, թե ինչ ֆիլմ է նկարվում և տվել են իրենց համաձայնությունը:

Ըստ ֆիլմի վերջին սերիայի սցենարի կրիմինալ պատգամավորը ՀՀԿ շենքում հանդիպում է ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ: Պատգամավորը խմբակցության ղեկավարի հետ քննարկում է դատախազության միջնորդությունը,  որի պատգամավորին պետք է զրկեն անձեռնմխելիությունից: ՀՀԿ խմբակցության ղեկավարը իր կուսակցին տեղեկացնում է, որ կուսակցության որոշմամբ իրեն զրկելու են անձեռնմխելիությունից, քանի որ պատգամավորն ու իր որդին իրենց լկտի են դրսևորել և խայտառակել կուսակցության անունւ.«Դուք թուրքից էլ շատ եք վնաս հասցրել մեր ժողովրդին»,-ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Իսկապես կարևոր շեշտադրում է դիլմում: Փաաստորեն ՀՀԿ-ում որոշել են անգամ ֆիլմի միջոցով հասկացնել իրենց կուսակիցներին, որ հաջորդ ընտրություններին իրենք չեն հայտնվի ԱԺ-ում և հնարավոր է նրանց ևս հանձնեն դատախազությանը: Սակայն այստեղ մի բան է բաց մնում՝ ՀՀԿի գրեթե բոլոր հայտնի դեմքերը այս կամ այն կերպ մասնակից են եղել կրիմինալ  ռազբորկաների ու եթե իրապես հետևեն ֆիլմի սցենարին կստացվի, որ ՀՀԿ-ն պետք է ցրվի:

Դիտվել է 1,682 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy