Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Գնացեք զինվեք. «Սասնա Ծռերը» իրականացրել է Օսիպյանի ցանկությունը

Video. Գնացեք զինվեք. «Սասնա Ծռերը» իրականացրել է Օսիպյանի ցանկությունը

1133Անցյալ տարի այս օրերին Երևանը եռում էր «Էլեկտրիկ Երևանի» շնչով: Անցյալ տարվա  բողոքի ակցիաների ընթացքում լրագրողները արձանագրեցին Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի և իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի միջև:

Այս բանավեճը իսկապես մարգարեական կարելի էր համարել: Լևոն Բարսեղյանը ոստիկանության ներկայացուցչին հորդորում էր ուրախանալ միայն այն փաստից, որ մարդիկ խաղաղ ցույցի կողմնակից են և չեն փորձում զինվել: Ի պատասխան Բարսեղյանի` Վալերի Օսիպյանը հայտարարում է, որ ոստիկանությունը հենց դա է ցանկանում.«Դե գնացեք զինվեք: Ոստիկանությունն էլ հենց դա է ուզում»,-հայտարարել էր Օսիպյանը:

Ահա Օսիպյանի այս ցանկությունից ուղիղ մեկ տարի հետո իրականանում է` քաղաքացիները զինվում են և գրավում են ոստիկանության ՊՊԾ գունդը:

Խոսակցությունը 6:30 վարկյանից

Դիտվել է 3,006 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy