Video. Գյուղը կանգնել է բառացիորեն ոչնչացման եզրին

big_7b3177fda866630685ed55f183db4a9aԹեղուտ փակ բաժնետիրական ընկերությունը, չսահմանափակվելով կանաչ տարածքների ոչնչացմամբ,  փորձում է ընդլայնվել՝ ի հաշիվ նոր անտառների և համայնքների: Այս անգամ Թեղուտի ՓԲԸ-ի թիրախում հայտնվել է ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի հայրենի Ծաղկաշատ համայնքը:Արդեն  տեղի է ունեցել երկու լսում՝ ընդ որում, ինչպես գյուղացիներն են պնդում՝ ստի և խաբեության մթնոլորտում:Գյուղացիները նաև պնդում են , որ գյուղը կանգնել է բառացիորեն ոչնչացման եզրին: Թեղուտի օրինակը աչքի առաջ ունենալով՝  գյուղացիները հավաստիացնում են, որ պայքարելու են մինչև վերջ և ոչ մի դեպքում չեն ուրանալու իրենց անցավորների գերեզմանները, որոնց անմիջական հարևանությամբ էլ նախատեսվում է հանքի շահագործումը: Ի դեպ այս համայնքում են գտնվում նաև Վալերի Մեջլումյանի ծնողների գերեզմանները:  Արդեն հրապարակվել է համայնքի 95 տոկոսի կողմից ստորագրված հանքի շահագործման դեմ ուղղված բաց նամակը:

 Civil voice հասարակական կազմակերպությունը անթույլատրելի է համարում Ծաղկաշատ համայնքի և շրջակա անտառապատ  տարածքների ոչնչացման ծրագիրը՝ իր աջակցությունն հայտնելով համայքնի ժողովրդի արդարացի պայքարին և միևնույն ժամանակ կոչ անում Վալերի Մեջլումյանին՝ հայրենի գյուղը ոչնչացնելու փոխարեն ՝ հոգալ գյուղացիների բազմաթիվ խնդիրների գոնե մի փոքր մասը:

Civil voice ՀԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 872 անգամ
 


Այս թեմայով