Video. Գեներալ Երանոսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս քաղաքացիներին

87340Երեկ կեսգիշերին քաղաքացիների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ: Ոստիկանները  կրակ բացեցին քաղաքացիների ուղղությամբ, ինչին ի պատասխան քաղաքացիները քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ:

Իրավիճակի փոքր հանդարտեցումից հետո ոստիկանները սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել: Այդ պահին ոստիկաններին հրահանգներ էր տալիս ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը: Երբ քաղաքացիներից մեկին տանում էին իր մոտով նա սեռական բնույթի հայհոյանք տվեց քաղաքացուն: Այս ամենը ֆիքսել էր «A1+» հեռուստաընկերության տեսախցիկը: Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու է նա հայհոյում քաղաքացուն` Երանոսյան Լյովան ուղղակի հեռացավ տարածքից:

Դիետեք տեսանյութի 1:56 րոպեից

 


Այս թեմայով