Video. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսավորել է Արցախում անցկացված «Գութան» փառատոնը

14572914_1220787381293777_4698102298713924571_nՀայաստանից մինչև Արցախ. Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հազարավոր արցախցիների մասնակցությամբ անցկացվել է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Միջոցառումը ֆինանսավորել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային երգն ու պարը և ճանաչելի դարձնել սերունդներին: «Վերածննդի» հրապարակում ժամեր շարունակ ելույթ են ունեցել լավագույն ազգագրական խմբերը, որոնք իրենց կատարումներով,  թատերականացված ծիսական դրվագներով ներկայացրել են Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը:

Դիտվել է 354 անգամ
 


Այս թեմայով