Home » Real Politik » Video. Գագիկ Ծառուկյանի մայրը Քուվեյթում. ինչ են իրագործում Ծառուկյանները

Video. Գագիկ Ծառուկյանի մայրը Քուվեյթում. ինչ են իրագործում Ծառուկյանները

Roza-CarukyanՔուվեյթի հայ համայնքի հրավերով սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 6-ը  Ռոզա Ծառուկյանը գտնվել է Քուվեյթում: Այցելության նպատակը Ծառուկյան ընտանիքի բարերարությամբ կառուցված խաչքարի բացման արարողությանը մասնակցելն էր: Համայնքի ներկայացուցիչները ցանկություն էին հայտնել, որպեսզի իրենց համար կարևոր այդ իրադարձությանը Ծառուկյան ընտանիքի անդամներն անպայման ներկա գտնվեն: Մինչև խաչքարի բացման արարողությունը Ռոզա Ծառուկյանը, համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում մատուցված պատարագին: Եկեղեցական ծիսակատարությանը հաջորդել է խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը,  ազգային մարմինների և հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ: Ծառուկյան ընտանիքի բարերարությամբ կառուցված խաչքարը տեղադրվել է ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի: Ռոզա Ծառուկյանը քուվեյթահայերին ուղղված խոսքում նշել է, որ ուրախ է հյուրընկալվել մի համայնքում, որը ձևավորման 60 տարվա ընթացքում կարողացել է արաբական աշխարհում պահպանել  ազգային դիմագիծն ու ամուր պահել քրիտոնեական հավատը: ՙԾառուկյան ընտանիքը, նպատակ ունենալով նպաստել հայապահպանությանն ու Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդմանը, պատրաստ է մշտապես օժանդակել համահայկական կարևոր ծրագրերի իրականացմանը՚,-իր ելույթում հայտարարել է Ռոզա Ծառուկյանը:

Դիտվել է 440 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy