Video. Գագիկ Ծառուկյանի հասցեին վիրավորանքներ հնչեցրած Աթոյանին ազատամարտիկները ճիճու են անվանել

gagik-tsarukyan_4 (1)Օրեր առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ոմն գյումրեցի Յուրա Աթոյան, ով ներկայացել էր իբրև ազատամարտիկ, իրեն իրավունք էր վերապահել վիրավորական և կոպիտ արտահայտություններ հնչեցնել հայաստանյան մի շարք գործիչների նկատմամբ: Այդ մասին տեսանյութ էր հրապարակել ՙԱրմլուր. էյէմ՚  կայքը: Չակերտավոր ազատամարտիկի ոչ կոռեկտ պահվածքը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության անդամների շրջանում: Մեծ թվով ազատամարտիկներ այսօր վրդովված այցելել են ՙԱրմլուր՚-ի խմբագրություն և հայտնել, որ Յուրի Աթոյան կոչված անձը բացարձակապես առնչություն չունի ազատամարտի հետ և իր գռեհիկ պահվածքով անվանարկում է երկրապահների անունը:  Ավելի ուշ պարզվել է, որ ԵԿՄ անդամները գնացել են Ազատության հրապարակ և հարվածել են այնտեղ գտնվող Աթոյանին:

Դիտվել է 286 անգամ
 


Այս թեմայով