Home » սլայդ » Video. Գագիկ Ծառուկյանի կոչը գյուղացիներին

Video. Գագիկ Ծառուկյանի կոչը գյուղացիներին

gagik carukyanՄուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել տեղի խաղողագործների հետ: Նոր Ամասիա համայնքում գործող Երևանի ՙԱրարատ՚ կոնյակի, գինու, օղու կոմբինատի մթերման կայանում Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին հորդորել է  բերքը դաշտից շուտ չհավաքել, որպեսզի հերթեր չկուտակվեն և աշխատանքն ընթանա առավել արդյունավետ կերպով: Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին կոչ է արել չանհանգստանալ՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ կոմբինատը, չնայած խաղողի կարիք չունի, սակայն,  կպահպանի մթերման նախորդ տարվա ծավալները և  մինչև խաղողի ընդունման ավարտը կաշխատի հագեցած ռեժիմով:

Դիտվել է 87 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy