Home » սլայդ » Video. Գագիկ Ծառուկյանի դեմ պատվեր է իջեցվել. որն է իրականությունը

Video. Գագիկ Ծառուկյանի դեմ պատվեր է իջեցվել. որն է իրականությունը

gagik_tsarukyanԱնհասկանալի է, թե որոշ լրատվականներ ինչի՞ համար են  փորձում անհարկի սևացնել Գագիկ Ծառուկյանին   պատկանող մթերման կայանների իրականացրած աշխատանքները: Գյուղացիների մտահոգությունները  ճշտելու համար Գագիկ Ծառուկյանն անձամբ  մեկնում մթերման կայան և հանդիպում գյուղացիների հետ: Գյուղացիները նրան վստահեցնում են, որ մթերման կայանի աշխատակիցները իրենց սպասարկում են բարձր մակարդակով և գումարը վճարում տեղում: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ինքը գյուղացիներին չի թողնի իրենց բերքի հետ և հնարավորինս կանի ամեն բան, որպեսզի մթերման խնդիրները լուծվեն:

Հասկանալի է չէ, որ այդ լրատվամիջոցները չեն առաջնորդվում գյուղացու շահով, այլ իրենց համար անհրաժեշտ է սևացնել հենց Գագիկ Ծառուկյանին: Հակառակ պարագայում ինչպես կարելի է հասկանալ, այն փաստը, որ հանրապետության տարածքում գործում են տասնյակ մթերման կայաններ, որոնց զգալի մասը պատկանում է այլ ընկերություների, սակայն տվյալ լրատվականները անդրադառնում են միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող մթերման կայաններին և ապատեղեկատվություն տարածում: Մի բան հաստակ է, որոշ լրատվամիջոցների Գագիկ Ծառուկյանի դեմ պատվեր է տրվել, սակայն գործարարն իր աշխատանքով է ապացուցում, որ ինքն իր խոսքը գործ է դարձնում: Այստեղ շատ կարևոր է, որ ոչ մի գյուղացի դեռ չի դժգոհել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություն գործունությունից: Ահա լավագույն գնահատականը:

Դիտվել է 276 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy