Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Գագիկ Ծառուկյանի բացառիկ քայլը

Video. Գագիկ Ծառուկյանի բացառիկ քայլը

UsQxqVbuMgRlqX7mgxaEk0RSlaԱրտոնյալ պայմաններ փոքր ու միջին բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչների համար. ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ այսօր բացվել է ՙԱռինջ Մոլի՚ հարևանությամբ կառուցված նոր բազմապրոֆիլ առևտրի կենտրոնը: Ընդարձակ ու բարեկարգ տարածքում գործելու է 500-ից ավելի տաղավար, որտեղ ներկայացված է լինելու գրեթե ամեն ինչ շինանյութից մինչև տեխնիկա, կենցաղային ու տնտեսական իրերից մինչև սննդամթերք, խմիչքներ ու խաղալիք: ՙՓոքր ու միջին բիզնեսը պետք է ունենա աշխատելու և զարգանալու հնարավորություն՚,-ասել է Գագիկ Ծառուկյանն ու հայտարարել, որ կենտրոնի բոլոր աշխատակիցները 2 տարի ազատված կլինեն տաղավարների վարձավճարից և տնտեսած գումարը հնարավորություն կունենան ուղղելու բիզնեսի ընդլայնմանը:

Հ.Գ. Սա իսկապես բացառիկ և հայրենանվեր քայլ է՝ գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից: Երկու տարի նա իրեն զրկում է եկամուտից՝ փոխարենը աջակցում, որպեսզի ևս 500 ընտանիքներ իրենց ապագան շարունակեն տեսնել Հայաստանում:

Դիտվել է 439 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy