Video. Գագիկ Ծառուկյանի ապտակը….

gagik-tzarukyanԸմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ օլիմպիական խաղերի ընթացքում կատարված անարդարությունը իսկապես ցնցել է հայ հանրությանը:
Անհասկանալի է ֆեյսբուքյան դժգոհություններն այն մասին, թե ինչու է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանում Միհրան Հարությունյանին պարգևատրել ոսկե մեդալով, այն դեպքում, երբ նա պաշտոնապես արծաթե մեդալ է ստացել: Գագիկ Ծառուկյանը կատարել է քայլ, որը շատ երկրների սպորտի ղեկավարներ չէին համարձակվի: Շատերը դժգոհում են, թե ինչու չի բողոքարկվում մրցավարի ակնհայտ կողմնակալ որոշումը:
Իրականում` բողոքարկել իհարկե կարելի է, սակայն դա ոչնչով չի օգնելու ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին, քանի որ բողոքարկումը, եթե անգամ անցնի, ապա ոչ թե ոսկին կվերադարձնեն մեր մարզիկին, այլ նկատողություն կտան կամ կորակազրկեն մրցավարին: Այս քայլին դեռևս կարելի է դիմել, սակայն անհասկանալի է արդյունքը:
Քննադատելու փոխարեն պետք է հասկանալ Գագիկ Ծառուկյանի կատարած քայլի ենթատեքստը, որը ապտակ է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և մարտի մրցավարին: Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց, որ ՀԱՕԿ-ը համաձայն չէ կատարված անարդարության հետ և որպես չեմպիոն է դիմավորում իր մարզիկին:
Ի դեպ մեր տեղեկություններով Միհրան Հարությունյանը կստանա բոլոր այն առավելություններն ու աջակցությունը, ինչ ստանալու են օլիմպիական չեմպիոնները: Բացի դրանից, նրա լուսանկարը ևս կախված կլինի ՀԱՕԿ շենքում, որպես օլիմպիական չեմպիոն: Սա ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային հասցված «ապտակի» շարունակությունն է: ՀԱՕԿ այցելող ամենատարբեր հյուրերը կտեսնեն Միհրանին որպես չեմպիոն:

Դիտվել է 4,479 անգամ
 


Այս թեմայով