Video. Գագիկ Ծառուկյանը օգնության է հասնում սահմանամերձ գյուղերին

12071829_902596276485269_1111815024_nՈրտեղ ու ինչպես մթերել կյանքի գնով մշակած խաղողի բերքը. Տարվա այս շրջանում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներին հուզող գլխավոր հարցն է: Մի կողմից ստիպված են  թշնամու գնդակի տակ այգի մշակել ու բերք հավաքել, մյուս կողմից չգիտեն ինչպես իրացնել այն: Խնդրին լուծում տալու նպատակով Բերդավանում է եղել ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Նա տեղեկացրել է, որ ի տարբերություն մթերող այլ կազմակերպությունների, որոնք խաղողն ընդունում են 120 դրամով, Երևանի ՙԱրարատ՚ կոնյակի գինու օղու կոմբինատը բերքը կմթերի 140 դրամով: Բերդավանցիները Գագիկ Ծառուկյանին խնդրել են  20 դրամին ավելացնել ևս 10-ը: Հաշվի առնելով, որ խաղողագործությունը սահմանամերձ Բերդավանի բնակիչների ապրուստի միակ միջոցն է, Գագիկ Ծառուկյանը նրանց խնդրանքը չի մերժել:

Դիտվել է 290 անգամ
 


Այս թեմայով