Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց աբովյանցի բազմազավակ ծնողներին և զինվորներին

Video. Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց աբովյանցի բազմազավակ ծնողներին և զինվորներին

gagik carukyanՀոկտեմբերի 10-ին լրացավ Աբովյան քաղաքի 52-ամյակը: Քաղաքում ինչպես ամեն տարի, այս տարի ևս տոնը նշեցին մեծ շուգով: Աբովյան քաղաքի տոնին մասնակցելու էր եկել նաև Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Մանրամասնները kentron.tv-ի տեսանյութում:

  • Քաղաքի պատմություն
Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են Արգիշտի Ա (մ.թ.ա. VIII-րդ դ.) սեպագիր արձանագրություն, քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Քաղաքի եզրում են գտնվում «Էլառ-Դարանի» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և Սուրբ Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլար)։ Մինչև 1961 թ. կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։ Քաղաք է 1963 թվականից։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1360 մ բարձրության վրա։ Գտնվում է Երևանից 10 կմ հյուսիս-արևելք և 36 կմ հարավ-արևելք մարզկենտրոն Հրազդանից։ Համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը, որը կապում է Երևան, Աշտարակ, Հրազդան քաղաքները և շրջանի գյուղերը տանող խճուղիներ։ Աբովյանը գտնվում է Երևան–Սևան երկաթուղու հատման վայրում։ Այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։ Ունի երկաթուղային կայարան՝ Երևան-Սևան ուղղությամբ։
Դիտվել է 108 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy