Video. Գագիկ Ծառուկյանը հայկական փոքր բիզնեսի կողքին

գագիկԵվրոպական հայտնի «Սե Ցե Սե  դիզայն» ընկերությունների խմբի սեփականատեր Ալեքսանդր Բոյցը կրկին Հայաստանում է: Կոշիկ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, խոսվել է վերջին ամիսներին կատարած աշխատանքի ու գրանցած արդյունքների մասին: Գագիկ Ծառուկյանը հայ գործարարներին հայտնել է, որ անձամբ է վերահսկում կատարվող ամբողջ աշխատանքի ընթացքը: Նրա տեղեկացմամբ՝ վերջերս Եվրոպա ուղարկված հայկական կոշիկի առաջին խմբաքանակն արտասահմանյան  խոշոր ընկերություններ մոտ լուրջ հետաքրքություն է առաջացրել: «Կան բոլոր նախադրյալները  ամսիներ առաջ  ծնված նախաձեռնությունը միչև վերջ կյանքի կոչելու համար»,-ասել է նա:

Դիտվել է 321 անգամ
 


Այս թեմայով