Video. Գագիկ Ծառուկյանը կես մլն դոլար է նվիրել

Grand Casino LuzernԻնչպես տեղեկացնում է «Ազդակ» օրաթերթըՀԱՕԿ նախագահ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանը 500 հազար դոլար էնվիրաբերել  Մեծի Տան Կիլիկո կաթողիկոսությանը և սիրիահայերին: Օրաթերթի տեղեկացմամբ ՀԱՕԿ նախագահը Լիբանան է այցելել կաթողիկոս Արամ Ա վեհափառի հրավերով: Գագիկ Ծառուկյանը իր այցի ընթացքում հանդիպել է համայնքային կառույցների ղեկավարների հետ: «Ազդակ» թերթի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառ հայրապետի հրաւէրին` Հայաստանի Ազգային Ողիմպիական կոմիտէի նախագահ, բարերար Գագիկ Ծառուկեան դէպի Եւրոպա իր այցելութեան ճամբուն վրայ երէկ` ուրբաթ, 24 յուլիս 2015-ին այցելեց Լիբանան: Նոյն օրը երեկոյեան ժամը 6:00-ին, ան այցելեց Անթիլիասի մայրավանք, ուր մօտէն ծանօթացաւ Անթիլիասի Մայրավանքի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայրավանքին: Հայրենի հիւրը մօտէն ծանօթացաւ մատենադարանին, թանգարանին, Ցեղասպանութեան զոհերու յիշատակի մատրան: Ապա ուղղուեցաւՊիքֆայա, ուր հանդիպում ունեցաւ Արամ Ա. կաթողիկոսին հետ` ներկայութեամբ Լիբանանի եւ Բերիոյ թեմերու առաջնորդներուն, Ազգային կեդրոնական վարչութեան եւ Ազգային մարմիններու ներկայացուցիչներուն հետ: Նախքան հանդիպումը ան այցելեց Ս. Աստուածածին եկեղեցի, որմէ ետք ուղղուեցաւ Հայոց ցեղասպանութեան յուշարձանին մօտ, ուր ծաղկեպսակ մը զետեղեց յուշարձանի կողքին գտնուող խաչքարին դիմաց:

Մանրամասնները «Կենտրոն» հեռուստաընկերության տեսանյութում

Դիտվել է 367 անգամ
 


Այս թեմայով