Video. Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Այսօր Երևանի Ռեդիսոն Բլու հյուրանոցում տեղի ունեցավ Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիան  համաժողով էր հրավիրել։ Համաժողովի ընթացքում մասնակիցները փաստերով ներկայացրեցին, թե ինչ խախտումներ են եղել Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի  նախագահի ընտրությունների ժամանակ։ Մասնավորապես՝ հանրապետության վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը խախտման յոթ կետ նշեց: Օրինակ, Ֆեդերացիայի 12-րդ համաժողովում նախագահի ընտրությունները կատարվել են բաց քվերակությամբ, այլ ոչ թե փակ գաղտնի քվերակությամբ, ինչպես նշված է Ֆեդերացիայի կանոնադրությամբ։

Ելնելով դրանից, մասնակիցները գտնում են, որ պետք է անցկացվեն նախագահական նոր ընտրություններ, որին պետք է մասնակցեն բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչները:

Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն՝ անդրադառնալով Արթուր Գեւոգյանի այն հայտարարությանը, որ իր նախագահության դեմ բողոքի ակցիա իրականացնող մարդիկ ուղղորդված են, ասաց որ այսքան մարդու բողոք չի կարող ուղղորդված լինել: Մեր բռնցքամարտի ներկայացուցիչների պահանջն է, որ արդարություն հաստատվի ու բռնցքամարտը զարգանա։

 

Այս թեմայով