VIDEO. Բուսաբանական այգում «երեխային ապտակողը եղել է մայրը, վերջինս հրավիրվել է ոստիկանություն»

Screenshouuut_21Ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութի վերաբերյալ։

Երեկ լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը 1984 թվականին ծնված Ռ. Ս.-ն է՝այդ երեխայի մայրը, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի բուսաբանական այգում, էքսկուրսիայի ժամանակ, ապտակել է անչափահաս դստերը՝ Երևանի թիվ 186 դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Ս.Կ.-ին։ Ռ.Ս.-ն հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն», — ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Դիտվել է 297 անգամ
 


Այս թեմայով