Video. Բյուջեն 70 միլիարդով թերակատարվելու է

Vahagn-xachatryan«Եթե այս նոր կառավարությունը իսկապես մտահոգ է և ցանկանում է դրական փոփոխություններ իրականացնել, ապա մեզ պետք է ճշմարտությունը ասեն՝ երկրի վիճակի մասին: Թող մեզ հայտարարեն, որ  սեպտեմբերի դրությամբ մեր հարկահավաքությունը 31-35 միլիոն դոլարով պակասել է: Թող մեզ ասեն, որ գյուղատնտեսության ոլորտում հետևյալ խնդիրները կան և, որ բյուջեն 70 միլիարդ դրամ պակասորդ է ունենալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետը ուրախ չէր, սակայն հայտարարեց, որ իր դիրքերն ամուր են.«Իմ կանխատեսումները հոռետեսական չեն ` իրատեսական են: Նախորդ կառավարությանը, երբ գնահատական տվեցի շատերը հայտարարեցին, որ դրանք հոռետեսական գնահատականներ են, սակայն իրականության մեջ հաստատվեցին իմ գնահատականները»,-ասաց տնտեսագետը:

Մանրամասնները տեսանյութում.

Լրագրող՝ Անի Ասլյան

 


Այս թեմայով