Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » (Video) Բախումներ Հոնկոնգում. կա 48 վիրավոր , այդ թվում 4 լրագրող

(Video) Բախումներ Հոնկոնգում. կա 48 վիրավոր , այդ թվում 4 լրագրող

3855468Հոնկոնգի Կոուլուն թերակղզում՝ Մոնգկոկ խիտ բնակեցված շրջանում, անցած գիշեր սկսված անկարգությունները վերածվել են ոստիկանության հետ բախումների: Առնվազն 48 մարդ վնասվածքներ է ստացել՝ ներառյալ 4 լրագրող: Այս մասին հայտնում է RTHK-ը: Բախումները սկսվել են փողոցում անօրինական կերպով սնունդ վաճառողների և կառավարական Շրջակա միջավայրի սննդի և հիգիենայի դեպարտամենտի տեսուչների միջև վեճի պատճառով: Մանրավաճառներին աջակցել են անցորդներ և «արմատական տարրեր», որոնք սկսել են քարեր և շշեր նետել դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա: Հավաքվածներին զսպելու և ինքնապաշտպանության համար իրավապահները երկու նախազգուշական կրակոց են արձակել օդ: Նրանք նաև կիրառել են ռետինե մահակներ և պղպեղի բալոններ: Ըստ տեղեկությունների՝ մինչև առավոտ ոստիկանությունը ցուցարարներից մաքրել է այդ շրջանը: Ավելի քան 28 մարդ է ձերբակալվել: Այդ շրջանում փակ է տրանսպորտային երթևեկությունը, փակ է նաև հասանելիությունը մետրոյի մոտակա կայարանին: Իշխանությունները քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են արել խուսափել անհանգիստ թաղամաս գնալուց: Հոնկոնգում այժմ տոն է լուսնային օրացույցով Նոր տարվա կապակցությամբ:

Դիտվել է 23 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy