Video. Ապրիլյան պատերազմը ԵԱՏՄ պատճառով է եղել.ասել էր Փաշինյանը 2017-ին

Օրերս Politik.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այց կատարելուց առաջ, փոխվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն ամբողջությամբ: Այժմ կուսակցության ծրագրում այլևս ԵԱՏՄ անդամակցությունը սխալ չի համարվում, ավելին ծրագրում նշված է.«Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ» (Առավել մանրամասն այստեղ )

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ  Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Ելք դաշինքը նախաձեռնել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, որը ՀՀԿ-ական մեծամասնության կողմից տապալվեց: Պատգամավոր Փաշինյանը խոսելով իրենց դաշինքի ներկայացրած նախագծի մասին հայտարարել էր.«Ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու «մասին» էր, չեք ուզում՝ մի նկատեք»:

Իհարկե վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրողություններ են փոխվել, բայց չմանրամասնեց, թե բացի իր իշխանության ղեկին հայտնվելուց ի՞նչ իրողություններ են փոխվել: Արդո՞ք ԵԱՏՄ պատճառով կորցրած հայրենիքի տարածքներն են վերադարձվել, թե՞ նույն այդ ԵԱՏՄ պատճառով հարյուրից ավելի զոհերի կյանքերն են վերականգնվել:

Այս պահին իհարկե էյֆորիկ տրամադրությունները թույլ չեն տալիս այս հարցերի պատասխանները ստանալ, սակայն գալու է օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու պատասխանել իր համար տհաճ այս հարցերին: Ի վերջո եթե ԵԱՏՄ անդամությունը մեր երկրին արժեցել էր մարդկային և տարածքային կորուստներ, արդյո՞ք արժեր հանուն սեփական իշխանության պահպանման մոռանալ այդ իրողությունները և հայտարարել, որ ԵԱՏՄ հետ հարաբերությունները ոչ միայն պետք է պահպանվեն, այլև պետք է առավել խորացվեն:

Այս թեմայով