VIDEO. Անկարայի պայթյունից 28 մարդ է զոհվել

cbb1o0mweaa_lbuՊաշտոնական տվյալներով, Անկարայում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունից 28 մարդ զոհվել է, 61-ը՝ վիրավորվել։ Զոհվածների թվում նաև քաղաքացիական անձինք կան։
Ականապատ մեքենան պայթեցվել է այն պահին, երբ նրա կողքով անցնում էր զինվորականներ տեղափոխող երկու ավտոբուս։ Դեպքը տեղի է ունեցել Անկարայում՝ Գլխավոր շտաբից ոչ հեռու։
Թուրքիայի իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն, սակայն պարզ չէ, թե ովքեր են կանգնած այս ահաբեկչության հետևում։

 

Դիտվել է 72 անգամ
 


Այս թեմայով