Video. Ահա թե ինչպես է տեղի ունեցել 38.000 ԱՄՆ հափշտակումը

2555Մենք արդեն տեղեկացրել էին, որ  հուլիսի 10-ին, հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում քրեականհետախուզության աշխատակիցները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալում են ԿոստանտինՀունանյանին (Ալավերդյանցի Կոկո) , Աշոտ Կարինյանին և Վաչագան Գեղամյանին: Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին գրել է shamshyan.com-ը և հավելել, որ   Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև գողոնը, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում նրանց մոտ հայտնաբերվում են դիմակներ, ռետինե մահակներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հունանյանը քրեական անցյալով հարուստ հայտնի Ալավերդյանցի Կոկոն է:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է տեղի ունեցել նշված հանցագործությունը: Տեսանյութը այստեղ:

 

 


Այս թեմայով