Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » VIDEO. Բախում ցուցարարների և ոստիկանների միջև. կա 7 բերման ենթարկված

VIDEO. Բախում ցուցարարների և ոստիկանների միջև. կա 7 բերման ենթարկված

akcia44-1

ՈՒՂԻՂ

 

 

01.09.2015
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության բոլոր բերման ենթարկված անդամները ազատ են արձակվել:

Հիշեցնենք, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը, սատար կանգնելով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներին, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էր նախաձեռնել Հանրապետության հրապարակում․ նախաձեռնության անդամները անընդհատ շրջում էին հրապարակով և տարբեր ուղղություններով փորձում են մուտք գործել «գորգի» հատված, և ոստիկանությունը այդ ընթացքում բերման ենթարկեց նախաձեռնության 7 ակտիվիստների, այդ թվում «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյանին, Դավիթ Հովհաննիսյանին:

Դիտվել է 550 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy