Վիճակը լարվում է. Արսեն Թորոսյան

Այս պահին ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Դժբախտաբար ունենք նաեւ մահ՝ 33 տարեկան քաղաքացի, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից եւ որեւէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնեն այդ նոր իրողություններին: Նաեւ նայենք մեր շուրջբոլորը: Մենք չենք  գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե գտնի որեւէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ: Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները կորոնավիրուսի ուղիղ թիրախի տակ են: Մեր ցանկացածի վարքագիծը՝ իրար դրսում բարեւելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում»,-ասաց Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ չեն ակնկալում, որ մեկ ամսից կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնելու է զրոյի, բայց ակնկալում են ունենալ մի վիճակ, երբ բոլորը կարողանալու են ստանալ պատշաճ բուժօգնություն. «Իսկ պատշաճ բուժօգնության ռեսուրսները միշտ էլ սահմանափակ են: Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է սպասարկել անհաշվելի թվով քաղաքացիների»: