Վիճաբանություն, կրակոցներ Շահումյան փողոցում

Ապրիլի 1-ին`ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Շահումյանի 6-րդ փողոցում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 21.00-ին, Շահումյանի 6-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 1975 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:

Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: