Վերջին 24 ժամվա ընթացքում Իրաքում զոհվել է 45...

Վերջին 24 ժամվա ընթացքում Իրաքում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով մահացությունների թիվը աճել է՝ հասնելով 45-ի, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը հղում անելով աղբյուրներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բախումների հետևանքով զոհվել է 32 մարդ:

Իրաքում անկարգությունների նոր ալիքը սկսվել է հինգշաբթի առավոտյան՝ երկրի հարավում գտնվող Նաջաֆ քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսարանի հրկիզմամբ: Այնտեղ, ըստ վերջին տվյալի, 12 ցուցարար արդեն մահացել է: