Վերջին 24 ժամում Իտալիայում կորոնավիրուսի հետ...

Իտալիայում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 627 մարդ։ Համաճարակի սկսվելուց ի վեր սա մահվան դեպքերի ամենամեծ ցուցանիշն է։

Ինչպես նշել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անժելո Բորելլին, առողջացողների թիվը նույնպես կտրուկ աճ է գրանցել՝ մեկ օրում 689։ Այսպիսով՝ երկրում ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 5129-ի։