Վերելակը չի ընկել, ուղղակի սովորականից ավելի...

Վերելակ չի ընկել. Դավթաշենում տեղի ունեցած դեպքի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Նախնական տեղեկություններով՝ Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ է իջել առաջին հարկ։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»։