Վերաբացում ենք բազմաբնակարան շենքերի արդյունա...

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը բազմաբնակարան շենքերի արդյունավետ համակարգ ստեղծելու, ոլորտը բարեփոխելու համար նախաձեռնել է քննարկումների շարք՝ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

«Այս բարեփոխումնեի շահառուն, թե հասարակությունն է, թե համատիրությունն ու պետությունը: Կարծում են, որ սա շատ սպասված է բոլորիս կողմից: Քննարկումը առաջինը սկսելու ենք երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, որի ղեկավարի հետ արդեն պայմնավարովծություն ունենք, այնուհետև հանդիպելու ենք ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ, հանդիպումները կշարունակվեն նաև ԱԺ-ում:

Հանդիպումներ ենք նախատեսել նաև համատիրություններում, և կետ առ կետ գրի կառնենք  այն բոլոր մոտեցումնեը, որոնք կհայտնեն մեր գործընկերները»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականի հունիսին նախկին ավագանու «Ելք» խմբակցության շրջանակներում ակցկացվել է տվյալ նախագծի լայնամասշտաբ քննարկում, ինքը ևս մեկ անգամ ներկայացրել է իրենց մոտեցումներն ու տեսակետները, սակայն կառավարության և ԱԺ-ի կողմից հարցը լուծում չի ստացել: 

Այսօր մենք վերաբացում ենք այս հարցը ասաց` ավագանու անդամը: