«Veon Armenia» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ և Տ...

«Veon Armenia» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը օտարելու մասին համաձայնություն և թույլտվություն ստանալու համար: «ԹԻՄ»-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար:

«ԹԻՄ-ը նոր ուղի է հարթում հեռահաղորդակցության և թվային ծառայությունների հայաստանյան շուկայում, իսկ այս ձեռքբերումով մենք ավելի կհզորացնենք թե՛ արհեստավարժ մասնագետների մեր թիմը, թե՛ ցանցային ենթակառուցվածքները», - նշել է «ԹԻՄ»-ի տնօրեն Հայկ Եսայանը՝ հաստատելով լուրը:

«Team․Telecom Armenia»-ն արդեն սկսել է նոր սերնդի ցանցի նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ այս ձեռքբերումը ավելի կարագացնի նորագույն լուծումների ներդրումն ու ժամանակակից ծառայությունների տրամադրումը հայաստանյան սպառողին»: