Վայք քաղաքում երեխան ընկել է Արփա գետը. փրկել...

Հունիսի 1-ին, ժամը 15:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 18:15-ի դրությամբ «Հարունի» կամրջից 1 կմ հեռավորության վրա քաղաքացիները նկատել և գետից դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 2004 թ.) դին: 

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 35 փրկարար, 65 ոստիկանության աշխատակից և մոտ 100 քաղաքացի: