Վաղինակ Շուշանյանը շատ ծանր հուզական վիճակում է, արտասվել է

Vaginak-Shushanyan-1«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա շատ ծանր հուզական վիճակում է: Ընկերները փորձում են իրեն հանգստացնել: Շուշանյանը մի որոշ ժամանակ նույնիսկ արտասվեց: Նրա ընկերներն էլ, համախոհներն էլ լացում էին: Շուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատասխնատվության զգացում է այս վիճակում եւ ընկերները փորձում են սփոփել նրան, որ մեղավոր չէ ոչ մի բանում. իրենից ինչ հասնում էր, նա արեց խաղաղության համար: Նրան նաեւ մխիթարում էր Բագրատ սրբազանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/06/28/587719/

Դիտվել է 123 անգամ
 


Այս թեմայով