Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վաղինակ Շուշանյանը հետ կանգնեց պայքարից

Վաղինակ Շուշանյանը հետ կանգնեց պայքարից

մաշտոցԱյսօր առավոտ վաղ Բաղրամյան պողոտայում, նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո, ցուցարարները խմբերի բաժանված քննարկումներ են անում, որպեսզի այսօր ժամը 18:00-ին, իրենց ասելով, խելամիտ որոշում կայացնեն: «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախագահի որոշումն այն չէր, մեծ մասով, որը որ մենք ուզում էինք»: Բայց ըստ նրա՝  եթե փողոցային պայքարն ենք շարունակում, կարելի է տանել-տանել ու վերջում փակուղի մտնել, լրիվ այնպիսի գծի վրա, այնպիսի հանգամանքում, որ դրանից հետո շանս չունենք անցնելու: «Իրավական տեսանկյունից եթե նայենք, ապա նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել, նա պետք է կասեցնի, ինչը որ արել է»: Վաղինակ Շուշանյանի խոսքով՝ այս մարդիկ ցանկացած պահ կարող են հավաքվել եւ փակել Բաղրամյան փողոցը, բայց կարեւորը որ իրենց քայլերը խելամիտ լինեն: «Սա պետք է ընդունել քայլ իրենց կողմից, որովհետեւ այլ տարբերակով քայլ չեն կարող կատարել: Վերցնել ու ասել՝ չէ, իրենց համար խայտառակություն կլինի, որովհետեւ մի 10 օր առաջ ասեցին՝ հա, թանկացնում ենք: Սա կարող է լինել 150 դրամի ակցիայի նման՝ կասեցնել, աուդիտ անցկացնել, որը անցկացվում է 2 տարի»: Նա նշեց, որ աուդիտի ընթացքում կփակեն այն «ծակուծուկերը», իրենց սխալները եւ վերջում կհայտարարեն, որ այո, ժողովուրդ ջան դուք իրավացի էիք, սակագինը չի բարձրանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://www.aravot.am/2015/06/28/587452/
Դիտվել է 132 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy