Վատիկանի «պադվալների» արձագանքը չուշացավ

Երեկ՝ փետրվարի 22-ին, Սուրբ Աթոռում բարձր մակարդակի ընդունելությունների են արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան։ Նախ՝ նրանց ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որից հետո տեղի է ունեցել բառացիկ իրադարձություն՝ Մեհրիբան Ալիևան Հռոմի Պապի կողմից պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:

Ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը բարձր պարգև է, որը Պապը շնորհում է հասարակության և հոգևոր կյանքի զարգացման գործում ունեցած բացառիկ վաստակի համար։ Այն շնորհում է բարձրաստիճան պաշտոնյաներին և պետական գործիչներին։ 1800-ականների կեսից շնորհվող այս պարգևին մինչ օրս արժանացել են թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ, հատուկենտ դեսպաններ, Իտալիայի գործող նախագահը և այլ բարձրաստիճան անձիք։

Ալիևների հետ հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հատնել Ադրբեջանի կառավարությանը «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի համար՝ ընդծելով, որ այդ հիմնադրամի միջոցներով Վատիկանում նորոգվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ։

Այնուհետ Ադրբեջանի նախագահն ու նրա կինը հանդիպում են ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինի հետ, շրջել են Վատիկանի թանգարաններում։

Վատիկանի հետ Ադրբեջանի հարաբերությունների նման սերտացումը բավականին ուշագրավ մեսիջ ու մարտահրավեր է հայկական դիվանագիտությանը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ հետընթաց է գրանցել։ Իհարկե, այդ գործում իր «ներդրումն» է ունեցել Հայաստանի քաղաքական իշխանությունը՝ վարչապետի իմուլսիվ պահվածքի, հայտարարությունների և կադրային անհեռատես քաղաքականության պատճառով: Ստացվում է, որ Վատիկանի դրոշը Ադրբեջանը տարածաշրջանում վերցրեց Հայաստանից: