Որն է երրորդ տարբերակը. զրույց Վարուժան Ավետիսյանի հետ

varujanaԷրեբունու ՊՊԾ-ի տարածքում գիշերը հանգիստ է անցել՝ առանց որեւէ բախումների: Այս մասին հայտնում է  Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով միայն սննդի խնդիր կա:

Ավետիսյանը տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը  հանգուցալուծման համար երրորդ տարբերակ է առաջարկել.«Հիմա քննարկվում է այդ տարբերակը, եւ եթե զուգահեռաբար, այդ տարբերակը քննարկելով, իրենք փորձեն ստորություն անեն եւ գրոհեն՝ դա ավելի կատաղի դիմադրության կարժանանա»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց նա` ավելացնելով, որ այս պահին չեն կարող հրապարակել, թե ինչ առաջարկի մասին է խոսքը:

Սննդի հետ կապված նրանք առաջարկել են իրենց սննունդ բերել, որի դիմաց իրենք պատրաստ են վճարել.«Չնայած սննդի հարցը մեզ համար այնքան էլ կարևոր հարց չէ»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ մեզ հետ զրույցում նաև հրաժարվեց հայտարարել, թե քանի զինված անձ է գտնվում ՊՊԾ գնդի տարածքում.«Ես հրաժարվում եմ այդ մասին տեղեկատվություն տրամադրել»,-ասաց Ավետիսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանի մասին գրել էր.«Մի բան ակնհայտ է. «Սասնա Ծռեր» զինյալ խմբի մյուս թևը Գարեգին Չուքասզյանի գլխավորությամբ թաքնված է և պատրաստ է գործողությունների: Կարծում եմ երեկվա ոստիկանության իրականացրած պատանդառումներն ու ահաբեկչությունը այդ խմբի հետքը գտնելու փորձ էր: Այն, որ լրջագույն կասկածներ ունենալով հանդերձ չեն կարողացել կանխել երեկվա տեղի ունեցածը, հիմք է տալիս ենթադրելու, որ մնացածի մասով նույնպես որևէ տվյալներ չունեն: Այս պարագայում գրոհելը ամենատխմար քայլը կլինի, որին կարող են գնալ Վովա Գասպարյանն ու իր շեֆը»:

Այս կապակցությամբ ևս Ավետիսյանը հրաժարվեց տեղեկություն տրամադրել և ասաց, որ չի պահպանում Չուգասզյանի հետ:

 


Այս թեմայով