Վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով...

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նախազգուշացնելով վարորդներին, որ ամառային անվադողերով չերթևեկեն։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյան տեղումներ են գրանցվել։
Ճանապարհները սպասարկող ընկերությունները ակտիվորեն զբաղված են ձնամաքրման աշխատանքներով։
Բոլոր վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չերթևեկել, չվտանգել իրենց, ուղևորների և երթևեկության մնացած մասնակիցների կյանքը և առողջությունը»,- գրել է նա: