Վարկերը վերակառուցվելու, իսկ տույժ-տուգանքներ...

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն Ավետարանոց գյուղում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ նախապատրաստում են իրականացնել սոցիալական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ լուրջ քայլեր: Մասնավորապես, պետությունը կստանձնի հիմնադրամներում ու բանկերում քաղաքացիների ունեցած ժամկետանց բոլոր վարկերի վերակառուցումը, կներվեն տույժ-տուգանքները:

Արայիկ Հարությունյանը հիշեցրել է 2016թ.-ին՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում կայացրած իր այս կարևոր որոշման արդյունքները, ինչն էականորեն թեթևացրել է քաղաքացիների վարկային բեռը, իսկ տնտեսվարող սուբյեկտները կարողացել են անցնցում շարունակել իրենց գործունեությունը:

Նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ բարեկեցիկ երկիր - բարեխիղճ քաղաքացի սկզբունքն ապրելակերպ դարձնելը պետք է դառնա երկրի իշխանությունների հիմնական առաքելությունը: