Վարկերը վատ չեն. Գևորգ Պապոյան

«Եկեք հասկանանք՝ վարկերը լավ բան են, թե՝ ոչ, պետքական են, թե՝ ոչ».-ԱԺ արտահերթ նիստի Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, նշելով. «Հիմնական խնդիրն այն է, թե վարկերն ինչպես են օգտագործվում։ Երկար ժամանակ այդ վարկերը անարդյունավետ են կիրառվել, որովհետև որոշ մարդիկ թալանել, կերել են և այդ գումարները, վերջ ի վերջո երկրից դուրս են գնացել։ Այդ պատճառով էլ նոր տնտեսական արդյունք չեն ունեցել։ Երբ վարկերն օգտագործում ենք նպատակային, այն կոնկրետ արդյունք է բերում։ Վարկերը վատ բան չէ, վատ է այն վերցնել և անարդյունավետ ծախսելը»։