«Վարչապետը» ավելի քան հինգ անգամ էժանացել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է, այս փաստի օգտին է խոսում «Սիս Ալկո» ՍՊԸ կողմից արտադրվող  «Վարչապետ» օղու գնի կտրուկ նվազումը։ Օղին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական լուսանկարով է զարթարված նախորդ տարվա նոյեմբեր ամսին «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում էր 7500 դրամով, այսօր արդեն տարբեր խանութներում վաճառվում է 1300 դրամով։

Օղին որևէ արտասովոր որակով կամ համով չէր տարբերվում, պարզապես ընկերությունը, օգտվելով հասարակության էյֆորիկ վիճակից, բավական հաջող բիզնես էր ձեռնարկել։ Վարչապետ Փաշինյանն էլ դեմ չէր և հայտարարում էր, որ եթե իր պատկերը եկամուտ է բերում մարդկանց, ապա թող մարդիկ օգտվեն դրանից։ 

Հիմա հասարակությունը կարծես չի պատրաստվում միայն վարչապետի նկարի համար 7500 դրամ վճարել նշված օղու համար և դրա գինը ավելի քան 5 անգամ նվազել է։ Մնում է հուսալ, որ ինչ որ ժամանակ քաղաքացիները չեն բոյկոտի այս ընկերության արտադրանքը, միայն այն բանի համար, որ նա Նիկոլ Փաշինյանի պատկերով օղիներ է արտադրում։