Վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Ղրղըզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղըզստան:

Վարչապետը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: