Վարչապետի տիկնոջը իրականում ՃՈ-ն տուգանել է ա...

AntiFake.am-ը գրում է Մարտի 25-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տուգանել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին իր անչափահաս դստերը՝ Շուշան Փաշինյանին, «Կոնդ» կառավարական առանձնատան տարածքում մեքենա վարել սովորեցնելու համար։

Աննա Հակոբյանը լուսանկարել էր իրավախախտման վերաբերյալ վարչական ակտն ու այն հրապարակել իր էջում՝ նշելով, որ տեղյակ չի եղել, որ կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել. «Ցավում եմ իմ չիմացության համար», - նշել էր Հակոբյանը։ Վարչապետի տիկինը հավելել էր, որ դրա համար են «հեղափոխություն արել». «Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ»,- գրել էր վարչապետի կինը՝ շնորհակալություն հայտնելով ՃՈ-ից սկզբունքային ախատանքի համար։

Վարչապետի տիկնոջը տուգանելու հանգամանքը հայտնվել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հերթական «100 փաստ Նոր Հայաստանի մասին»՝ կառավարության հաջողություններն արձանագրող ցուցակում, ինչը Փաշինյանը հրապարակեց մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակներում։

Փաշինյանը 99-րդ փաստով ներկայացրեց. «Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»,- նշել էր Փաշինյանը:

AntiFake.am-ը ուսումնասիրել է Աննա Հակոբյանի կողմից հրապարակված վարչական ակտը և պարզել, որ Աննա Հակոբյանին Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ապօրինի։

Մանրամասները այստեղ