Վարչապետի սամասուդի կոչն ու հետևանքները

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում, ըստ օգտատիրոջ ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։

«Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն։ Ժողովուրդ ոտքի կանգնեք, սա արդեն անթույլատրելի է, սա ստորություն է, սա կլանիզմից անցնում է։ Տեսեք ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին։ Այս քաղաքացու փոխարեն, կարող ենք լինել մենք յուրաքանչյուրս, այն ինչ արեցին այս քաղաքացու հետ, նույնը կանեն մեզանից յուաքանչյուրի հետ, տեսանյութը հենց նոր է նկարահանվել։ Կոչ եմ անում բոլորիդ միավորվել։

Այս ոստիկանները հենց այս պահին պիտի պատասխանատվության ենթարկվեն։

#Շտապ #Տարածեք»։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել․

«Սիրելի հայրենակիցներ.

Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»։