Վարչապետի ներկայացրած հարյուր փաստով հնարավոր...

«Ես կարծում եմ, որ տնտեսական քաղաքականության մեջ կամ տնտեսության բնագավառում կարճաժամկետ կամ միջնաժամկետ ընդհանրություններ անելու համար կարելի է հիմք վերցնել վարչապետի Վանաձորի ասուլիսը։ Ըստ իս, եթե փորձում ենք գնահատել կառավարության գործունեության որևէ փուլ, ապա ելակատայինը պետք է վերցնել կառավարության ծրագիրը։ Վարչապետը պետք է ներկայացնի այդպես։ Նա պետք է ասի, որ կառավարության ծրագրով առողջապահության ոլորտում մենք նախատեսել ենք այսպիսի քաղաքականություն, ահա այդ քայլերը և ահա արդյունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ 

Բանախոսի կարծիքով, սակայն, վարչապետ Փաշինյանը այլ տակտիկա էր ընտրել։ Նման փաստեր կարելի է գտնել ցանկացած երկրում, ցանկացած կառավարության ղեկավարման ժամանակ. «Բայց համաձայնեք, որ մեզ հետաքրքրում է ոչ թե այդ փաստերի առկայությունը, այլ այն, թե այդ փաստերը իրենք իրենցով մեզ հնարավորություն տալի՞ս են գնահատել կառավարության քաղաքականությունը, թե՝  ոչ։ Այս սա ես չեմ տեսնում»,- ասաց նախկին վարչապետը։